Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հարավային շրջանում հայտնաբերվել է ևս 36 դի

Հարավային շրջանում հայտնաբերվել է ևս 36 դի
18.12.2020 | 16:40

Հինգշաբթի օրը հարավային շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 36 դի է հայտնաբերվել՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկ ամբողջ օրվա ընթացքում փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքները շարունակել են հարավային շրջանում, ևս 36 դի է հայտնաբերվել, աճյուն է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական անձ է՝ տարեց կին, նրա ինքնությունը դեռ պարզ չէ, և հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Մյուս 35-ը զինծառայողներ են՝ կոնկրետ մարտական գործողություններին մասնակից», - ասաց Թադևոսյանը։ Այսօր էլ ջոկատները շարունակելու են աշխատանքները հարավային ուղղությամբ։

«Ավելացել է Ներքին Ճարտար բնակավայրը, և [աշխատանքները] շարունակվում են Ֆիզուլու, Ջաբրայիլի, Հադրութի և Իշխանաձորի հատվածներում», - ասաց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ Որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին։

Դիտվել է՝ 4508

Մեկնաբանություններ